Բաժիններ՝

Բաց նամակ Տիգրան Մանսուրյանին

Այսօր Դուք առավել քան գիտեք բազում Վերնատներ (անշուշտ կարևորելով առաջինը՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆԸ), որոնք ստեղծվել և հանգչել են 19-20-րդ դարերի ընթացքում. որոնցից մեկում նաև, ծնվել և մեծացել եմ:

Վերոհիշյալ Վերնատները՝ առավել ամենից, թողել են մեզ մեկ ավանդ ևս… Այն է սերունդների միջև «թարգմանության» առաքելությունը:
Համոզված եմ՝ շատերը ինձ հետ կհամաձայնեն, որ դա ամենադժվար թարգմանությունն է: Քանզի ըմբոստ երիտասարդին բացատրել (թարգմանել), այն փորձը, այն արժեքների համակարգի կարևորությունը, որ դու կուտակել էս կյանքիդ ընթացքում. ամենադժվար ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է…

Այս առումով առավելապես կարևորում եմ նորօրյա Վերնատների վերականգնումը՝ իբրև ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՆԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ…
որտեղ.

Ավագները անաճապար զրուցում են
Միջին սերունդը, երբեմն միջամտում է
Իսկ «չոջուխները» ականջները սրած բոլորին լսում են
Այդ է այն Վերնատան տեսակը, որը պիտի վերականգնվի և գա ՀՈԳԵՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Ըստ այդի՝ պաղատում և պարտավորեցնում եմ Ձեզ սատար կանգնել և ոոգեշնչել այս ավանդույթի վերականգնման գործը:

Արեգ Նազարյան
Երևան 08.10.2016

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31