Ավարտվեցին ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի 9 խաղերը: Իտալիան ոչ ոքի խաղաց Իսպանիայի հետ (1:1), Թուրքիան՝ Ուկրաինայի (2:2), Իսկ Ուելսը՝ Ավստրիայի (2:2):
Կարեն Կարապետյանը որոշել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի նիստին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Մոսկվայի կառավարության կողմից կազմակերպվող Մոսկովյան ֆինանսական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի` 2016 թվականի սեպտեմբերի 22-24-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Իրաքը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու Իրաքի հյուսիսում թուրք զինվորականների ներկայության հարցը, հայտնում է RIA Novosti-ն։ «Իրաքի արտգործնախարարությունը հարցում է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու համար՝ քննարկելու իր ինքնիշխանության խախտումը, որը Թուրքիան իրականացրել է Իրաքի տարածքում և նրա միջամտությունն իր ներքին գործերին։
Թուրք ուժայինները կալանավորել են Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյունի ենթադրյալ կազմակերպչին, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։
«Ես չգիտեմ` իրենք պատրա՞ստ են այս փոփոխություններին, որպեսզի նրանց ճանաչեմ ընդդիմադիր գործող իշխանությանը»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացման նպատակով Պետդումա է մտցրել Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 1950 թ. ծնված Անահիտ Հ.-ն։
Տեսնում ենք հնարավորություն` համախմբելու ընդդիմադիր դաշտը
«Տարբեր մտավախություններով չեմ տառապում, չեմ էլ ուզում տառապել»
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է նոր ծառայության գործարկման մասին
Բունդեսվերը որոշում է կայացրել կասեցնել գերմանական բոլոր՝ 6 «Տորնադո» կործանիչների թռիչքները թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից, հայտնում է գերմանական Handelsblatt թերթը։
Հաղորդվում է, որ խորհրդակցությանը ելույթ են ունեցել Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբարովը, փոխվարչապետ Ալի Հասանովը, առողջապահության նախարար Օգթայ Շիրալիևը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչ է խոցվել Իրաքյան Քուրդիստանում։ Այս մասին հայտնում է ANF News-ը։
Պարտությունը չի թողնում, որ հպարտանաս, և ցույց է տալիս բացերը»,- ասաց Ա.Ռուստամյանը:
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը բարձր է։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Մարկ Միլլին Պենտագոնում հրավիրված սեմինարի ժամանակ, հայտնում է The Independent-ը։
«Այս անվանումների փոփոխությունը չի ազդելու մեր կյանքի որակի վրա»,- ընդգծեց Զ.Փոստանջյանը:
Հոկտեմբերի 7–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ չեն կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, «իրենց զարմացնում և վշտացնում է»։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նորմատիվային ակտերի մոտ 70%-ը «կարելի է չեղյալ հայտարարել», հայտնում է Reuters-ը։
Հաշվի առնելով նշված սահամանափակումները՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված ժամանակահատվածներում կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Հատկանշական է, որ ապրիլյան քառօրյա առճակատումը սանձազերծած ադրբեջանական կողմը, որը վերահաս պարտությունից խուսափելու նպատակով ստիպված էր իր իսկ խնդրանքով և երրորդ կողմի միջնորդությամբ մարտագծում վերահաստատել 1994-ի մայիսին եռակողմ համաձայնությամբ ձեռքբերված հրադադարը, կրկին անցել է սադրիչ գործողությունների ոչ միայն հակամարտ զորքերի շփման գծում, այլև քարոզչական դաշտում:
«Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կանցկացվի այսօր՝ հոկտեմբերի 7-ին։ Նիստը հրավիրելու պատճառը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հայտարարությունն է, որի համաձայն՝ Հալեպի արևելյան մասը կարող է մոտ ժամանակներս ոչնչանալ ռուսական և սիրիական ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով։
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Արալեզ գյուղի բնակչուհի, 2002 թ. ծնված Թամարա Օհանյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 17-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:
Գերմանիայի խորհրդարանի՝ արտաքին գործերով նախագահ Նորբերտ Ռետգենը հայտարարել է, որ Գերմանիան իսկապես կարող է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Սիրիայում Մոսկվայի վարած քաղաքականության հետևանքով, գրում է գերմանական Suddeutsche Zeitung պարբերականը։
Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե հերքում է այդ լուրերը:
ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21- ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար:
Միլիոնավոր մարդիկ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ատլանտյան ափից լքում են իրենց տները վերջին 10 տարում ամենաուժգին՝ «Մեթյու» փոթորկի պատճառով, հայտնում է BBC-ն։