«Չգիտեմ՝ վարչապետը նախագահի հետ ինչ են պայմանավորվել, ինչ է թույլատրված». Միքայել Մելքումյան

«Տարբեր մտավախություններով չեմ տառապում, չեմ էլ ուզում տառապել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նոր կառավարությունից ունեցած ակնկալիքների և սպասումների մասին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։

Կառավարության փոփոխությունը Մ. Մելքումյանը բնականոն է համարում։ Նրա խոսքով՝ նախընտրական շրջանում իշխանությունը փորձ է անում ձևավորել կառավարոթյուն, որը սուր քննադատության առանցք միգուցե չդառնա, «որովհետև նոր կառավարությունը 100 օր դեռ պետք է աշխատի, որպեսզի գնահատական տանք նրանց»։

ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց՝ ինչքան էլ կառավարությունը փոխվել է, քաղաքական մեծամասնությունը չի փոխվել. «Ինչ վերաբերվում է սպասումներին, պետք է ասեմ, որ 100 միլիարդի կրճատումն, այո, լուրջ թիվ է, դա նշանակում է, որ ընթացիկ տարում մենք 90 միլիարդ դրամ պակաս են հավաքագրելու։ Իրական տնտեսական աճի սպասումները քիչ են, բայց որ կուզենան մի քանի քայլեր անել՝ արդարության մթնոլորտ ձևավորելու և այլ ինչ-որ պարզ քայլեր, որ մի քիչ հասարակական ռեզոնանս տա, դա ակնհայտ է։ Ինձ որ հարցնում են՝ ի՞նչ եք սպասում, ես ասում եմ՝ չգիտեմ՝ իրենք նախագահի հետ ինչ են պայմանավորվել, հենց իմանամ՝ ինչ են պայմանավորվել, և ինչ է թույլատրված, կասեմ։ Դուք գիտեք, որ նախագահի ուժը օրենքով շատ մեծ է, ու այն սպասումները, որ կան, կարող են ի չիք դառնալ»,-նկատեց Մ. Մելքումյանը։

Տեսանյութեր

Լրահոս