Ո՞ւմ է ընդդիմադիր համարում Զարուհի Փոստանջյանը
«ՏԻՄ ընտրությունները ցանկալի է, որ լինեն քաղաքական ընտրություններ` քաղաքական օրակարգով: Չնայած որ իրենք պետք է տեղական խնդիրներին անդրադառնան, բայց, այնուամենայնիվ, տեղական խնդիրները պահանջում են քաղաքական լուծումներ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա` Վանաձորում «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների օրակարգը պետք է տարբերվի իշխանության օրակարգից: Զ.Փոստանջյանի խոսքով` այսօր Հայաստանում քաղաքական օրակարգը համակարգային փոփոխություններն են. «Ես չգիտեմ` իրենք պատրա՞ստ են այս փոփոխություններին, որպեսզի նրանց ճանաչեմ ընդդիմադիր գործող իշխանությանը»:
Զ.Փոստանջյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին ինքը հռչակագիր է տարածել, որը պետք է լինի ՀՀ տեսլականը և, եթե կան կուսակցություններ, որոնք համամիտ են այդ հռչակագրի դրույթներին, ինքը նրանց կճանաչի որպես ընդդիմություն: