Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի արտակարգ նիստ է հրավիրում Սիրիայի հարցով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կանցկացվի այսօր՝ հոկտեմբերի 7-ին։ Նիստը հրավիրելու պատճառը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հայտարարությունն է, որի համաձայն՝ Հալեպի արևելյան մասը կարող է մոտ ժամանակներս ոչնչանալ ռուսական և սիրիական ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով։
Դե Միստուրան կմասնակցի նիստի տեսակապի միջոցով, հայտնում է korrespondent.net-ը։
Դե Միստուրան հայտարարել է, որ Ռուսաստանը, ձգտելով ոչնչացնել 900 ջիհադիստի, ռմբակոծում է Հալեպը, որտեղ բնակվում է մոտ 275 հազար մարդ։ «Առավելագույնը 2-2.5 ամիս անց Հալեպի արևելյան հատվածը կարող է ոչնչանալ»,- նշել էր Ստաֆան դե Միստուրան։
Նա նաև կոչ էր արել «Ջաբհաթ Ֆատհ աշ-Շամ» խմբավորման անդամներին որքան հնարավոր է արագ հեռանալ Հալեպից։