Բաժիններ՝

Պատերազմը Ռուսաստանի հետ գրեթե երաշխավորված է. ԱՄՆ

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը բարձր է։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Մարկ Միլլին Պենտագոնում հրավիրված սեմինարի ժամանակ, հայտնում է The Independent-ը։

Միլլին ասել է, որ նման ռազմական հակամարտությունը «գրեթե երաշխավորված է»։
ԱՄՆ բանակի շտաբի պետի տեղակալ Ջոզեֆ Անդերսոնը հայտարարել է, որ Ամերիկան սպառնալիքի է բախվում ագրեսիվ տրամադրված պետության կողմից։ «Ո՞ւմ է դա նման, Ռուսաստանի՞ն»,- ասել է նա։

ԱՄՆ զորքերի հրամանատարությունը նշել է, որ կա հակամարտության բարձր հավանականություն նաև Չինաստանի հետ։ «Ռուսաստանի և Չինաստանի տեխնոլոգիական ձեռքբերումները ստիպել են ԱՄՆ-ին պատրաստվել բռնությանը, որը Միացյալ Նահանգների բանակը չէր տեսել Կորեայի պատերազմի ժամանակներից ի վեր»,- հայտարարել է գեներալ Ուիլյամ Հիքսը։ Գեներալը կարծում է, որ սովորական հակամարտությունը մոտ ապագայում կլինի մահաբեր և արագընթաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս