ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է cashback ծառայություն՝ բանկի բոլոր քարտապանների համար 

ՎՏԲ-Հայաստան Բանկը, քարտերով անկանխիկ վճարումների աճի խթանման նպատակով, հայտարարում է նոր ծառայության գործարկման մասին, որի շնորհիվ ամենօրյա գնումների/ծառայությունների դիմաց վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կլինեն ոչ միայն արագ և հարմարավետ, այլև շահավետ:

Սկսած 2016 թ. հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և VISA քարտապանները ստանում են cashback-պարգևատրումներ Cashback N1 առևտրային ցանցում անկանխիկ գործարքների դիմաց (մանրամասան կարող եք տեղեկանալ այս կայքում):

Առևտրային/սպասարկման կետերը, որտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կստանան cashback-պարգևատրումներ, ՀՀ ողջ տարածքում թվով մոտ 300-ն են։ Cashback-պաչգևատրումների չափը կազմում է ծախսած գումարի մինչև 15.9%-ը։

Cashback-պարգևատրումները կհաշվեգրվեն հաճախորդի քարտային հաշվին մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը նախորդ ամսվա ընթացքում Cashback N1 ցանցում կատարված անկանխիկ գործարքների համար: Որքան ավելի շատ անկանխիկ վճարումներ եք Դուք իրականացնում, այնքան մեծ գումար է բանկը հաշվեգրում է Ձեր հաշվին:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս