Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաքեր Լուկա Տոդեսկոն կոտրել է iPhone 7-ը, երբ սմարթֆոնի թողարկումից մեկ շաբաթ էլ չէր անցել: Էնտուզիաստն այդ մասին պատմել է Twitter-ում։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը Ուկրաինային աջակցող օրենք է ընդունել, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում։ Դրանում կետ է ներառված, որ օրենքը գործելու է 5 տարվա ընթացքում՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած, հայտնում է rbc-ն։
«Բայց այն ավելի շատ միտված էր մեզ՝ հասարակությանը, որպեսզի մենք ապահով Հայաստանից չզզվենք, որ նայենք այդ զինատեսակներին, ասենք՝ նայեք, մենք ապահով Հայաստանում ենք ապրում, բայց զորահանդեսը լավ է և դիտվում է այն ժամանակ, երբ հոգու թրթիռ կա, և այն լինում է հաղթանակից հետո: Մենք ունենք, դժբախտաբար, մի դրվագ չորս օրվա, 800 հեկտար կորցրած հող ունենք և ունենք զորահանդես։ Մենք պետք է բաժանվենք այդ 800 հեկտարի և զորահանդեսի միջև, և տեսնենք, թե ինչո՞ւ այդ տեխնիկան լռեց չորս օր շարունակ, ինչո՞ւ ոսոխին իր բնի մեջ չսատկացրեց։ Զորահանդեսը գեղեցիկ էր, լավ էր»։
«Ես հասկանում եմ, որոշակի բիզնես միջավայր ստեղծելը բարդ է, բայց մենք պետք է մի կառավարիչ ընտրենք, որն այդ բեռը կհաղթահարի»,- ասաց Կարապետյանը` ավելացնելով, որ պետք է ընտրել այնպիսի կառավարիչի, որը կկարողանա շահույթ ստանալ:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուները կռվել են ուղիղ եթերում, հայտնում է kp.ru-ն։
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 C0 ցուրտ:
Սփյուռքը, Ռուբեն Վարդանյանի բնորոշմամբ, գետոյացված կարգավիճակում է, թեև ինքը շատ լավ հասկանում է՝ այս բառերը ցավալիորեն դառն են հնչելու մեր ականջներին:
«Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացն ել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», – ասել է վարչապետը։
42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում սեպտեմբերի 21-ին մեղադրանք է առաջադրվել։
Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, ի թիվս այլ նորությունների, առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական բանակի «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում պարգևատրման արարողության ժամանակ երգել է Ռուսական կայսրության «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» օրհներգը։
ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն այսօր Կառավարության նիստից հետո փորձեց ամեն կերպ խուսափել հարցից, թե նախարարություններում ի՞նչ «պրիմիտիվ գողության» մասին էր խոսում վարչապետ Կարեն Կարապետյանը։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է իր հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որը նա արել էր սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Բյուջեն կազմվելու է, որպեսզի մենք մեր հարկատուների փողերը խնայողաբար օգտագործենք։ Բյուջեն սովորաբար կառուցվում է ՝ ելնելով տնտեսական իրավիճակից։ Ինքը ոչ միայն ֆինանսական փաստաթուղթ է, այլև դրանով դու կարողանում ես ներկա տնտեսական իրավիճակում ազդակներ հաղորդել, և դա պետք է լինի իրատեսական»:
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 1-ին, Աշտարակի խճուղում՝ Երևանի Շիրազի փողոց տանող ճանապարհահատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանն ու շրջվել:
Սիրիայի Հալեպ քաղաքը սեպտեմբերի 22-ին, երկար ամիսներ ի վեր առաջին անգամ, հզոր ռմբակոծության է ենթարկվել երկնքից, հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից։
Էրեբունի բժշկական կենտրոնից «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաև մյուս անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
«Ինձ այսօր է ներկայացրել վարչապետը։ Մի քանի ժամ է, ինչ աշխատում եմ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոստանալով բոլոր հարցերին մանրամասն պատասխանել ավելի ուշ։
«Հարգելի՛ պարոն Օբամա, հիշո՞ւմ եք այն տղային, որին տարան Սիրիայում շտապօգնության մեքենայով։ Կարո՞ղ եք դուք գնալ այնտեղ ու նրան մեր տուն բերել։ Մենք ձեզ կդիմավորենք ծաղիկներով ու փուչիկներով։ Մենք կտանք նրան ընտանիք և նա կլինի մեր եղբայրը»,- գրել է նամակում Ալեքսը:
Կառավարության որոշմամբ այսուհետ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ կարող են ստանալ նաև Լեռնային Ղարաբաղում աշխատող ՀՀ քաղաքացիները։
IdeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ռուսաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։
ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը գտնում է՝ անկախության 25 տարիների ընթացքում մենք ոչ մի բանի չենք հասել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ, երբ ՀՀ նախագահն ասում է՝ «ունենք անկախ սերունդ», ըստ Գ. Եղիազարյանի, այդ անկախ սերունդը մեր գիտակցությունից անկախ է ծնվում, դաստիարակվում։ Նրա խոսքով՝ մենք դուրս չենք եկել այդ «կլանային, անխիղճ, անողոք մեքենայի միջից»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու Արշակ Գրիգորյանի ինքնասպանության հանգամանքները, շարժառիթը։
Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
«Մենք բազմաթիվ քայլեր ենք անում կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Ես չեմ ուզում Ձեր որոշումը հիմա կանգնացնեմ, բայց եթե ինքներդ վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանե՞նք»:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Սիրիայի երկնքում 3-7 օր առանց թռիչքի գոտի ստեղծել։ Այս մասին ասվում է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ, հայտնում է TASS-ը։
Թեհրանն ու Անկարան կարող են առաջատար լինել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես Սիրիայում և Իրաքում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Նա նկատեց, որ գրեթե բոլոր վարչապետների մոտ ավանդույթ է դարձել ասել, որ արագ տեմպերով հաջողություն ապահովելն անհնար է, որ իրենք չունեն կախարդական փայտիկներ. «Ես ուզում եմ հակադարձել, որ բոլոր պարագաների համար այդ կախարդական փայտիկը կա: Մեր պատմության մեջ Տիգրան Մեծը 42 տարեկանում ստանձնեց գահը ու ընդամենը շատ կարճ ժամանակում կարողացավ Հայաստանը դարձնել ծովից ծով ու ինքը ստանալ Արքայից արքա կոչումը, այն ժամանակ կար նվիրվածություն, հավատ, հայենիքի նկատմամբ սեր, սեփական շահը ստորադասել պետական շահերից»: