![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանն ընդունել է Օբամայի առաջարկությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/erdoxan_640x420.jpg)
Անկարան պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկությունը` համատեղ ուժերով ազատագրել Սիրիայի Ռաքքա քաղաքն ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, գրում է թուրքական Hürriyet թերթը:
«ԴԱԻՇ-ի ամենագլխավոր կենտրոնը Ռաքքան է: Օբաման ասաց ինձ, որ ցանկանում է մեզ հետ միասին ինչ-որ բան անել Ռաքքայի հետ: Մենք պատասխանել ենք, որ մեր կողմից ոչ մի խնդիր չկա: Մենք առաջարկել ենք, որ մեր զինվորականները հավաքվեն և քննարկեն հարցը` ինչպես դա անել»,- հայտարարել է Էրդողանը Հանչժոուից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան «պետք է ապացուցի, որ գոյություն ունի տարածաշրջանում և հետքայլ անելու իրավունք չունի»: