Բաժիններ՝

Թուրքիայի իշխանություններն առգրավել են թուրք նախարարի հետ Deutsche Welle-ի հարցազրույցի ձայնագրությունը

Թուրքական իշխանություններն առգրավել են Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Ակիս Կըլըչի հետ հարցազրույցի ձայնագրությունը, որն արվել էր Deutsche Welle (DW) մեդիաընկերության ծրագրի համար:

Թուրք նախարարի հետ զրուցել է լրագրող Միշել Ֆրիդմանը սեպտեմբերի 5-ին գերատեսչությունում: Թեմաների մասին տեղեկությունը, որը պետք է շոշափվեր ծրագրում, նախապես հաղորդվել էր գերատեսչության աշխատակիցներին:

Ֆրիդմանը իր զրուցակցի հետ խոսել էր Թուրքիայում հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի, դրան հաջորդած զանգվածային զտումների ու կալանավորումների մասին, անդրադարձ էր կատարվել նաև Թուրքիայում ազատ խոսքի իրավունքին և հասարակությունում կանանց վիճակին:

Նախարարին խնդրել էին մեկնաբանել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մի շարք հայտարարությունները:

Հարցազրույցի ավարտին նախարարության մամուլի քարտուղարն անասպելիորեն հայտարարել է, թե Deutsche Welle-ին արգելվում է հրապարակել հարցազրույցը:
Անտեսելով հաղորդավարի և DW-ի լրագրողների թիմի բողոքները` բոլոր նկարահանված նյութերն առգրավվել են նախարարության աշխատակիցների կողմից:

DW-ի գլխավոր տնօրեն Պետեր Լիմբուրգը դատապարտել է թուրքական իշխանությունների գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս