Բաժիններ՝

ԻՊ-ն հարձակվել է թուրքական տանկերի վրա

Ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Վուքուֆ շրջանում հարձակվել է թուրքական զինված ուժերին պատկանող երկու տանկի վրա, որոնք Սիրիայում մասնակցում են «Եփրատի վահան» գործողությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հարձակման հետևանքով երեք զինվոր սպանվել է, չորսը` վիրավորվել:

Հիշեցնենք, որ թուրքական ԶՈՒ-ն օգոստոսի 24-ին Գազիանթեփ նահանգի Ղարղամիշի շրջանից ներխուժել էր Սիրիայի Հալեպ նահանգում գտնվող Ջերաբլուս քաղաք` բացելով ռազմական գործողությունների առաջին ճակատը: «Եփրատի վահան» գործողության 11-րդ օրը` սեպտեմբերի 3-ին, թուրքական կողմը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել է հարձակման երկրորդ ճակատը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս