Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո «Բարսելոնան» մտադիր է միանգամից անցնել գործող ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկարաձգելուն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում արտառոց ոչինչ տեղի չի ունենում, գործընթացները շարունակվում են հակամարտության ավանդական տրամաբանությամբ»,- 168.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Սկակովը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ` չհաղորդելով սակայն, թե որտեղից է ստացել Քարիմովի մահվան լուրը:
«Իմ նպատակն է Ղարաբաղում անցկացնել 1 ամիս եւ ուսումնասիրություններ կատարել, որպեսզի կարողանամ սցենար գրել: Այժմ ես կենտրոնացած եմ երիտասարդության վրա: Ինձ ավելի շատ հետաքրքրում են պատերազմի հետեւանքները, եւ դրանց ազդեցությունը նոր սերնդի վրա»,- ասաց ֆրանսահայ կինոռեժիսորը:
Ներկայում բանակցություններ են տարվում Ադրբեջան տարեկան 3-ից մինչեւ 5 մլրդ խոր.մ գազ մատակարարելու մասին, եւ մոտ ժամանակում համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն:
Դեմքի մաշկի համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով օգտագործել գլիցերին և վիտամին E: Տոկոֆերոլը (վիտամին E-ն) համարվում է առաջին հակաօքսիդանտը մյուս բոլոր վիտամինների մեջ, որն առողջացնում է մաշկն ու կանխարգելում է տարիքային փոփոխությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ:
Իտալիայի հավաքականը ընկերական հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հավաքականի հետ Բարիում: 2-րդ խաղակեսում լեգենդար Ջանլուիջի Բուֆոնի փոխարեն դաշտ դուրս եկավ 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Այս խաղը Դոնարումային դարձրեց Իտալիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը:
Արձագանքելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ նախագծով հաշվի չեն առնվում զինանշանի հետ կապված ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը: Ի պատասխան` նախարար Պողոսյանն ասաց, որ այս նախագծով այլ խնդիր է կարգավորվում: «Մյուս որոշմամբ մենք կհստակեցնենք զինանշանի գրաֆիկական պատկերը իր բոլոր բաղադրիչներով»,- ասաց նախարարը: Հասմիկ Պողոսյանը վարչապետին տեղեկացրեց, որ աշխատանքային խումբն ամբողջովին պատրաստ է և խնդրեց, որպեսզի առաջիկայում կառավարությունում քննարկվեն աշխատանքային խմբի ի րականացրած գործունեության արդյունքները:
Թմրամիջոց՝ հյուրասենյակից, ննջարանից և տանիքից:
«Ֆելիպե Մասան կհեռանա «Ֆորմուլա-1»-ից այս մրցաշրջանի վերջում»,- հայտնում է Williams-ի պաշտոնական կայքը:
Ուզբեկստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին հայտարարություն չի տարածել, ինչպես այդ մասին հաղորդել են մի շարք լրատվամիջոցներ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու պայուսակից գողություն կատարած անձի ինքնությունը։
Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությունը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրումներ կկատարի ցանցային սարքավորումների եւ ծրագրային ապովման մշակման բնագավառում: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Գո Պինը:
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը US Open-ի երկրորդ շրջանում 6:3, 6:3 հաշվով հաղթելով ամերիկուհի Քինգին՝ Մեծ Սաղավարտի մրցաշարերում տարավ իր 306-րդ հաղթանակը: Այսպիսով, ամերիկուհին հավասարվեց Մարտինա Նավրատիլովային և այդ ցուցանիշով դարձավ առաջատար կանանց մեջ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը վիրահատությունից հետո արդեն գտնվում է Երևանում: Այս մասին հայտնել է ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
mediamax-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն այսօր ասել է, որ Երեւանը հերքել է Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Աբխազիայի պատվիրակության հանդիպման մասին լուրերը:
Վրացական Interpressnews պարբերականը հայտնում է, որ Վրաստանի արտգործնախարարությունն ստուգում է Աբխազիայի պատվիրակության` Լեռնային Ղարաբաղ այցի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին տեղեկությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հանքավանում երեք անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։
Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 25-ամյակը: 1988թ. սեպտեմբերի 2-ին արցախահայությունը հռչակեց Ադրբեջանից անկախանալու և ժողովրդավարական պետություն կառուցելու իր որոշումը: Սակայն այդ իրադարձություններից 25 տարի անց ցավով ստիպված ենք արձանագրել, որ Արցախում դեռևս չի հաջողվել ունենալ ուժեղ քաղաքացիական հասարակություն և ժողովրդավարական պետություն:
Մասնավորապես, անդրադարձ է արվել նախագծի մի շարք դրույթների մասով ստացված առաջարկություններին, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու դիտողությունները:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով` փոփոխությունները բխում են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությունից: Ըստ այդմ, 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն:
Դրական կանխատեսումը պայմանավորված է վերջին շրջանում «Յունիբանկի» կապիտալի դիրքերի զգալի ամրացմամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծել կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութերը, խոզի մսի և այլ սննդային մսային հումք, վայրի խոզի միս, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքներ, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումք, խոզաստև, որսորդական հաղթանշաններ, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերեր և լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերը):
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է, հայտնում է BBC-ն:
Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) կրթական նոր ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղաբալյանը, «Ինսթիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հյուրեր:
Ներկայումս բանակցություններ են ընթանում Ադրբեջանին ամեն տարի 3-5 մլրդ խմ գազ մատակարարելու վերաբերյալ, մոտ ապագայում սպասվում է համապատասխան պայմանագրերի ստորագրում:
Ուշադրություն. 17-ամյա աղջիկը որոնվում է:
«Մեր բնակիչների մեծ մասի մոտ գիտելիքի պակաս կա, բայց միայն իրազեկվածությունը հարցի լուծում չէ: Պաշտպանվածությունը պետք է դառնա մշակույթ, հմտություն, կարողություն, քանի որ միայն այն դեպքում, երբ մարդն իր իմացածը կիրառում է կյանքում, նվազում է ռիսկը: Մենք այս տարվանից սկսելու ենք նաև բնակչությանը ներգրավել մեր բոլոր խնդիրներում»:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով՝ անկախություն ստանալով՝ ԼՂ-ն պետք է լինի անկախ պետություն իր բոլոր իրավունքներով և պարտականություններով, ինչպես նաև միանա Հայաստանին, և երկուսը միասին դառնան մեկ պետականություն: «Այն, ինչ տեղի ունեցավ 25 տարի առաջ, ոչ միայն ազգային, այլ նաև, կարծում եմ, միջազգային կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն եղավ»,- ասաց նա: