Սպանություն Նոյեմբերյանում. որդին սպանել է հորը
Օգոստոսի 4-ին, ժամը 6.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1955 թ. ծնված Արտաշես Աբգարյանի տուն, որտեղ իմանալով, որ որդին հրազենով կրակել է հոր վրա` բժիշկները վախենում են մտնել ներս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Աբգարյանի որդին՝ 1991 թ. ծնված Սարո Աբգարյանը, հոր հետ նախկինում կենցաղային հարցերի շուրջ ունեցած լարվածության պատճառով, ժամը 6.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում իր անվամբ հաշվառված «ԻԺ-58» 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակել է հոր վրա, որը տեղում մահացել է:
Սարո Աբգարյանը իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Զենքն առգրավված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: