
ԱԱԾ քննչականի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նոր պետի անունն արդեն հայտնի է. pastinfo.am

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կայքի տեղեկություններով՝ նա թոշակի է գնացել:
Մնացական Մարուխյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր: