Բաժիններ՝

«Ես չեմ կարծում, որ իրավական որևէ խախտում կա նախագահի որևէ խոսքում». Արսեն Մկրտչյան

«Դա նախագահի ուղերձն էր հասարակությանը: Ես կարծում եմ՝ իրավական առումով հարցերի քննությունը պետք է տարանջատել նախագահի խոսքից, ուղերձից: Այն ինչ կատարվում է իրավական առումով, բնականաբար, իրավապահ մարմինները կրում են որոշակի պարտականություններ և դրանք պետք է ունենան իրավական որոշակի գնահատականներ: Նախագահի խոսքը ուղղերձ էր հասարակության կոնկրետ շերտերի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով վերջին երկու շաբաթվա իրադարձությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթին:

Հարցին, որ եթե ձեզ հետ նման դեպք պատահի և կոչ անեն ներել ու մոռանալ, դուք կմոռանա՞ք՝ Ա.Մկրտչյանը պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել նախագահի ուղերձը, դուք ինքներդ ընկալեք, որովհետև դա կոնկրետ հասարակական որոշակի խմբին էր ուղղված այդ կոչը»,- ասաց փոխնախարարը:

Ա.Մկրտչյանը չհամաձայնեց հնչող տեսակետին, որ Սերժ Սարգայնն անմեղության կանխավարկածն է խախտել՝ օգտագործելով «ահաբեկիչ» բառը:

«Ես չեմ կարծում, որ իրավական որևէ խախտում կա նախագահի որևէ խոսքում»,- նշեց Մկրտչյանն ու շտապեց հեռանալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս