Հովիկ Աբրահամյանը դժգոհեց Մարտունի հիվանդանոցային համալիրի վիճակից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի վերջում նշեց, որ այցելել է Գեղարքունիիքի մարզ, եղել Մարտունի հիվանդանոցային համալիրում: Վարչապետը դժգոհություն հայտնեց հիվանդանոցի շենքային պայմաններից: Ըստ նրա` օպտիմիզացիայի հնարավորություն կա, քանի որ նման մեծ շենքերն անարդյունավետ են օգտագործվում։

«Կան բազմաթիվ հիվանդներ, երեխաներ, ես կարծում եմ, որ շատ լուրջ քննարկում և այնտեղ աշխատանքներ պետք է իրականացվեն»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Նա տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարեց մյուս նախարարությունների հետ համատեղ քննարկել բարձրացված խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս