Բաժիններ՝

«Բարսելոն» հաղթեց Անգլիայի չեմպիոններին

Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում «Բարսելոնան» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում 4:2 հաշվով հաղթեց «Լեսթերին»:

Առաջին խաղակեսում կատալոնացիներին հաջողվեց 3 անգամ գրավել մրցակցի դարպասը: Երկրորդ խաղակեսում «Լեսթերի» կազմում դուբլ ձևակերպեց «ԲԿՄԱ»-ի նախկին հարձակվող Ահմեդ Մուսան: Այնուամենայնիվ, խաղում վերջակետ դրեց «Բարսելոնան». 844-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ռաֆայել Մուխիկան:
Չեմպիոնների միջազգային գավաթ
«Բարսելոնա» – «Լեսթեր» 4:2

Գոլեր. Էլ-Հադադի, 26 (1:0), Սուարես, 34 (2:0), Էլ-Հադադի, 45 (3:0), Մուսա, 48, 66 (3:2), Մուխիկա, 84 (4:2):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս