Բաժիններ՝

Նախնական տվյալներով Արցախում երկրաշարժի ցնցումները ոչ մի վնաս չեն պատճառել. ԼՂՀ ԱԻՊԾ

Այսօր տեղական ժամանակով ժամը 08:46-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժն Արցախի տարածքում զգացվել է ուժգին ցնցումներով` 3-4 բալ ուժգնությամբ:

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ավագ դիսպետչեր Էրիկ Առուստամյանը` հավելելով, որ նախնական տվյալներով հանրապետության տարածքում ցնցումները ոչ մի վնաս չեն պատճառել:

Ինչպես նշում է կայքը,  այսօր Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Արցախում և Հայաստանում: Ինչպես ավելի վաղ հաղորդել է Միջերկրածովյան սեյսմոլոգիական ընկերությունը, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բաքվից 143 կմ արևմուտք, Սաբիրաբադից՝ 22 կմ հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնում այն եղել է 4,9 մագնիտուդ: Հիպոկենտրոնը 62 կմ խորության վրա է:
Հայաստանում այն զգացել են Սյունիքի մարզում, նաև Երևանի որոշ վարչական շրջաններում: Երկրաշարժն ուժգին ցնցում է առաջացրել նաև Արցախում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031