Բաժիններ՝

«ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի ընթացքում ծրագրվում է քննարկել Հայաստանի և Ռուսաստանի արդյունաբերական կոոպերացիայի հարցեր

Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի հիմնական խնդիրներից է ոչ միայն մասնակցող երկրների ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրած սպառազինության ու ռազմական տեխնիկայի հեռանկարային տեսակների ներկայացումը, այլև հայաստանյան և ռուսաստանյան մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիայի, համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամփոփումն ու Հայաստանի Հանրապետության տարածքում համատեղ ձեռնարկությունների հիմնումը:

Հուլիս ամսվա ընթացքում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկությունները հաստատել են «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսին ներկայացվող ռազմական նշանակության ռուսաստանյան արտադրանքի ցուցադրական մասի ձևավորումը: ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների միասնական ցուցադրությանը զուգահեռ` ծրագրվում է ձևավորել նաև համատեղ նախագծեր իրականացնող հայկական և ռուսաստանյան ձեռնարկությունների միավորված ցուցադրություններ:

Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսն անցկացվելու է 2016թ. հոկտեմբերի 13-ից 15-ը «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում: «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները: Բացի ծավալուն ցուցադրական մասից, ծրագրված է բազմազան գործարար ծրագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս