Իրանը պատժամիջոցներից նախկին նավթարդյունահանման մակարդակին կհասնի 2-3 ամսում. իրանցի նախարար
Իրանը 2-3 ամիս անց կհասնի նավթի արդյունահանման նոր մակարդակի, հաղորդել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին:
«Կարծում եմ, մենք իրագործել ենք մակարդակի մոտ 80 տոկոսը: Կպահանջվի ևս 2-3 ամիս, որպեսզի ամբողջությամբ իրագործվի արդյունահանման այդ ծավալը»,- Մահմուդ Վաեզիի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
Հարկ է նշել, որ Մահմուդ Վաեզին հանդիսանում է ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը և այսօր նա հանդիպել է իր գործընկերոջ՝ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Բաքվում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: