Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ես մտահոգությամբ եմ հետեւում անդամ պետություն Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդներ է պահում Երեւանի ոստիկանական բաժանմունքում: Օրենքի ուժով գործող պետություններում հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով` հարգելով ժողովրդավարական նորմերը եւ ստանդարտները: Ուստի, կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր կապ ունեն այս վտանգավոր իրավիճակի հետ, վերադառնալ ժողովրդավարական միջոցների կիրառմանը:
Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի ուժը պետք է հաղթեն: Հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի», ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: