Հայաստանի Հանրապետությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունները երկկողմ տնտեսական ցուցանիշները բազմապատկելու ներուժ ունեն: Այսպես են մտածում երկու երկրների տնտեսական քաղաքականությունն իրականացնող մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները:
Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման միակ միջոցը հակամարտող կողմերի քաղաքական երկխոսությունն Է ՄԱԿի միջնորդությամբ:
Մասնավորապես, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ:
Ժիրայր Սէֆիլյանը բանակցություններին մասնակցելու ցանկություն ունի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում
168.am-ի զրուցակիցն է ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով այս օրերին ընդգրկված էր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունների մեջ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 22-ին հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստան ժամանած մի քանի տասնյակ սփյուռքահայ երիտասարդների հետ:
Ժիրայր Սեֆիլյանն ամեն ինչ փորձում է անել, որ իրեն դարձնեն բանակցությունների մասնակից…
Արգենտինայի կառավարությունը պլանավորում է ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատելու համար հրավիրել Դիեգո Սիմեոնեին, ընդ որում, խոսքը գնում է պաշտպանների համատեղման մասին:
ՀՀ պաշտպանության նախարարության, «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զինվորական կոմիսարիատում զորակոչիկները լրացրել են «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշարը:
Հուլիսի 22-ին շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Հարավային Կորեայի խոշորագույն ընկերության՝ Samsung Electronics-ի 74-ամյա նախագահ Լի Գոն Հին ներքաշվել է խոշոր սեքսուալ սկանդալի մեջ:
«Որոշ մարդկանց, 25 հոգու ես ճանաչում եմ, համոզված եմ, որ Ոստիկանությունն էլ չի ուզում ընկնել այս պատմությունների մեջ, բայց փաստ է, որ հիմա բախում է գնում, որը ձեռք է տալիս մեր թշնամիներին: Տարօրինակ է, որ թուրքական բախումից հետո հաջորդեց սա, թվում է՝ սցենարը գրված է մի ուրիշ տեղ, չնայած տղաները՝ 25 հոգին էլ ազնիվ տղաներ են, և այն մահը, որ, ցավոք սրտի, եղել է, միտումնավոր չի եղել, համոզված եմ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների մի խումբ ղեկավարների եւ բժիշկների:
Պատերազմել Բելառուսի իշխանության դեմ հնարավոր է միայն ընտրությունների ժամանակ: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այսօր «Մոգիլևլիֆտմաշի» կոլեկտիվի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Վերջնական որոշում դեռ չի կայացվել: «Այս պահին քննարկվում են հետևյալ թեկնածությունները. Չերչեսով, Բերդիև, Սեմակ, Բորոդյուկ:
Երբ ֆուտբոլային աշխարհում իրադարձություններն այնքան էլ շատ չեն, միևնույն է, կա մեկ հավերժական թվացող հարց, որ մարզական լրագրողները կարող են տալ ֆուտբոլիստներին՝ Մեսսի՞ն է ավելի լավ ֆուտբոլիստ, թե՞ Ռոնալդուն:
Քիչ առաջ դերասան Սարգիս Գրիգորյանը Facebook-ի իր էջում էմոցիոնալ և անկեղծ տեսաուղերձ է հրապարակել, որը վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելուն, բողոքի ակցիաներին, Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակին: Այս կապակցությամբ 168.am-ը զրուցել է դերասանի հետ:
Առաջին և երրորդ նախագահներն ասում են` տեղի ունեցածի պատճառներին այժմ չենք անդրադառնա: Մինչդեռ այս ամենում ամենակարևոր խնդիրը պատճառների վերացումն է: Քաղաքական ճգնաժամի հետևանքների վերացումը երբեք չի կարող տևական քաղաքական կայունություն ապահովել, եթե պատճառները վերացված չեն:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում այսօր խփեց իր առաջին գոլը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանն ուղղված աշխատանքը։ Այս մասին RIA Novosti-ին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
The Telegraph-ի թղթակցին տված հարցազրույցում լոնդոնյան «Չելսիի» նորընտիր մարզիչը պատմել է ֆուտբոլիստների հետ հարաբերությունների վերաբերյալ իր հայացքների և հաջորդ մրցաշրջանում իր պլանների մասին:
Մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հիմք կարող է լինել ժողովրդի ցանկությունը, քան Եվրամիության կարծիքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը CNN Turk հեռուստաալիքի եթերում:
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի, ինչպես նաև կենցաղային շփումների միջոցով: Դրանց հարուցիչները տարածված են շրջակա միջավայրում, սակայն աճման և բազմացման համար պահանջվում են որոշակի պայմաններ: Մանրէների մեծամասնության բազմացման համար հատկապես կարևոր է ջերմաստիճանը՝ 18-20 Cº-ից բարձր:
Հուլիսի 21-ին ոստիկանները կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել են: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ պետք է հանդիպեր ընկերոջը, ով գտնվում էր Ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ:
«Սանիթեք» ընկերությունը Երևանի բնակիչներին հորդորում է չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը:
2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ: Կրակը բացվել է գյուղի դպրոցին մոտ գտնվող մարզադաշտում խաղացող 15-20 երեխաների ուղղությամբ:
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելու համար կային և արտաքին, և ներքին պատճառներ: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ, սոցիալական մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ կողմերը գրանցել են որոշակի արդյունք: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
168.am-ի զրուցակիցն է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: