Բաժիններ՝

«Կամ ըստ իս, կամ ոչ մի կերպ». Անտոնիո Կոնտե

The Telegraph-ի թղթակցին տված հարցազրույցում լոնդոնյան «Չելսիի» նորընտիր մարզիչը պատմել է ֆուտբոլիստների հետ հարաբերությունների վերաբերյալ իր հայացքների և հաջորդ մրցաշրջանում իր պլանների մասին:

Անտոնիո Կոնտեի օրոք «Յուվենթուսի» հանդերձարանում հաճախ էին տարբեր առարկաներ թռչում: Անդրեա Պիռլոն նրան կոչում էր «Հրեշ՝ երկու կանանցով» (իր կինը և ֆուտբոլը), իսկ շատ այլ մականունների մեջ ավելի հաճախ հիշատակվում են «Կնքահայրը» և «Մուրճը»:

«Ես միշտ աշխատում եմ հարգանք ցուցաբերել, բայց նույնը պահանջում եմ բոլորից, ովքեր աշխատում են ինձ հետ: Դա ինձ սովորեցրել են ընտանիքում: Եթե ինչ-որ մեկն ինձ հետ այլ կերպ է վերաբերվում, ապա նա պրոբլեմ է փնտրում:

Ինձ դուր է գալիս ժամանակ անցկացնել ֆուտբոլիստների հետ, շփվել, բացատրել իմ փիլիսոփայությունը, իմ մեթոդները, մտքերը: Դա հիասքանչ է: Հուսով եմ, որ երբ ֆուտբոլիստները դա հասկանան, մեզ մոտ լավ հարաբերություններ կձևավորվեն:

Կարծում եմ՝ նախորդ տարին լավագույն ձևով չի դասավորվել մեր բոլոր ֆուտբոլիստների համար: Դժվար է հավատալ, որ «Չելսին» 10-րդ տեղն է գրավել: «Չելսիի» տեղը Չեմպիոնների լիգան է: Շատ կարևոր է տեղ գտնել առաջին քառյակում: Բայց այսպիսի մեծագույն թիմի մարզիչը միշտ պետք է պայքարի լավագույնի, չեմպիոնության և Չեմպիոնների լիգայի տեղի համար»,- ասել է Կոնտեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս