«Ընդդիմություն-իշխանություն ողջագուրվում են, ընդունում են հակասահմանադրական օրենք: Հիմա պետք է նոր ուժեր առաջանան
Հուլիսի 6-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նավթի գինը շարունակում է նվազել նախօրին տեղի ունեցած ուժեղ անկման հետևանքով, քանի որ շուկայում պահպանվում են մտավախությունները, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը (Brexit) կհանգեցնի հումքի շուկայում պահանջարկի նվազման:
Նա նորից շեշտեց, որ պետք է այս շոգ եղանակին ուտել թեթև սննունդ, շատ հեղուկներ օգտագործել, խուսափել՝ երշիկեղենից և ապխտած մսերից
06.07.2016թ.` ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կիլոմետր հատվածում՝ Կարմրաքար համայնքի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար կան բոլոր պայմանները: Այս մասին տեղեկացնում է Իրանի IRNA գործակալությունը:
Վիրավորները բուժզննում են անցնում՝ պարզելու համար մարմնական վնասվածքների աստիճանները, զոհեր չկան
Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահների հանդիպման օրը դեռ որոշված չէ:
Լ. Ալեքսանյանը նշեց՝ ինքը նկատի է ունեցել, որ գուցե Ռուսաստանին ձեռնտու է եղել այդ պատերազմը, բայց Պուտինը չի սրել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Մկրտչյանը ծեծի է ենթարկել քաղաքացի Արմեն Խ.-ին, ինչպես նաև դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից:
Հուլիսի 5-ին, ժամը 21.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագիրը, հայտնում է APA գործակալությունը:
«Կարծում եմ, որ հետևելով որոշակի պայմանների, իհարկե, համագործակցելով Ադրբեջանի արտգործնախարարության հետ, մենք կարող ենք շուտով իրականացնել այդ այցը»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել խիստ քննադատությամբ՝ ուղղված ԴԱԻՇ-ի հասցեին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Այս տարի հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք՝ 10 տուժածով, որից 1-ը մահվան ելքով: Դեպքերը գրանցվել են Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզերում և Երևանում:
Հուլիսի 6-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի մարզադահլիճում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հունիսի 30-ից որպես անհայտ կորած որոնվում էր 1974 թ. ծնված Անուշ Գասպարյանը /բնակվում էր Շրջանցիկ թունել 52 հասցեում գտնվող «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, տառապում էր «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հիվանդությամբ/:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձմռանը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը: Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Քենիա այցի ժամանակ: Նա նշել է, որ Իսրայելը պաղեստինյան հարցում և դիվանագիտական հարաբերություններում դիրքերը ամրապնդելու նպատակով ստեղծում է նոր դաշինքներ: Նրա խոսքով՝ այդ քաղաքականության շրջանակում ձմռանը կայցելի Ղազախստան և Ադրբեջան: Այցի հստակ ժամկետ նա չի […]
Հուլիսի 6-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան շրջվել է: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկու երկրների համագործակցության առաջնահերթ ուղղությունները, հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը:
Թուրքիան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ժամանակներս կկարգավորվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
Փրկարարները բացել են տան դուռը. ննջասենյակի հատակին հայտնաբերվել է Մ. Գ.-ի (ծնվ. 1940թ.) դին:
Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կառավարությունների ղեկավարները աշնանը կքննարկեն ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Ստոլյարչուկը:
«Երեկ՝ հուլիսի 5-ին, ինքնասպան էր եղել Երեւանի բնակիչ, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանը:
Մեր տեղեկություններով` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, որի 75-ամյակը կլրանա հուլիսի 26-ին, մի քանի անգամ դիմում է գրել՝ վաստակած հանգստի անցնելու համար, նրան ասել են` համբերի: Բանն այն է, որ այդ պաշտոնը դեռ «հնուց» պահված է Էդվարդ Նալբանդյանի համար: 2017-ին, ըստ ամենայնի, նրան կրկին «Ֆղանս» կտանեն:
Թուրքիայի հյուսիսարևելյան Գիրեսուն նահանգում երկրի ռազմաօդային ուժերին պատկանող S-70 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հաղորդում է RIA Novosti-ն:
Հուլիսի 6-ին, ժամը 00.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուրի բնակիչ՝ 1979թ. ծնված Ռ. Մ.-ն «Խանախլա» կոչվող հանդամասում դուրս է եկել ոչխարների հետևից և այլևս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաղդադում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի, հայտնել են Իրաքի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: