
Այսօր Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը

Այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագիրը, հայտնում է APA գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ հունիսի 16-ին փաստաթուղթը քննարկվել է և ընդունվել արտաքին կապերի կոմիտեի նիստում, ինչից հետո քննարկման է ուղարկվել լիագումար նստաշրջան:
«ԵՄ-Ադրբեջան շրջանակային համաձայնագիր» փաստաթղթի հեղինակը ռումինացի խորհրդարանական Նիկոլայ Նորիկան է: