
Տավուշի մարզում քաղաքացի է կորել

Հուլիսի 6-ին, ժամը 00.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուրի բնակիչ՝ 1979թ. ծնված Ռ. Մ.-ն «Խանախլա» կոչվող հանդամասում դուրս է եկել ոչխարների հետևից և այլևս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ժամը 03.25-ից ճանապարհի մնացած մասը (մոտ 4 կմ) շարունակել է ոտքով:
Ժամը 04.24-ից սկսվել է Ռ. Մ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: