
Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Հուլիսի 5-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 4/1 տան բնակիչ Մ. Գ.-ն (77 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը. ննջասենյակի հատակին հայտնաբերվել է Մ. Գ.-ի (ծնվ. 1940թ.) դին: