«Ներքաղաքական կյանքը հիվանդ է». Ազատ Արշակյան
«Ընտրություններից առաջ քաղաքական ամբիցիաներ ունեցող ուժերը պետք է համախմբվեն ու կուսակցություններ կազմեն»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով Վարդան Օսկանյանի ստեղծած կուսակցության մասին:
Նրա խոսքով՝ ներքաղաքական կյանքը հիմա հիվանդ է. «Ընդդիմություն-իշխանություն ողջագուրվում են, ընդունում են հակասահմանադրական օրենք: Հիմա պետք է նոր ուժեր առաջանան, որ համաձայն չեն այդ հակասահմանադրական օրենքի հետ, որ այդ հակապետական չինովնիկներին հեռացնեն: Ընտրությունների մասին օրենքը հակասում է Սահմանադրությանը»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ չի կարծում, որ հին մարդկանցով կարելի է նոր ուժ ստեղծել. «25 տարի նույն մարդիկ են, տարբեր կուսակցություններում են եղել ու հիմա իրար հետ ուժ են ստեղծել: Կան, իհարկե, վերակազամավորման էլեմենտներ Օսկանյանի կուսակցության մեջ, կարծում եմ՝ այսօր շատ խիստ ընդդիմության պակաս կա քաղաքական դաշտում, հատկապես գալիք ընտրություներին պետք է ունենանք կայուն ընդդիմություն: Դա կարող է անել այն կուսակցությունը, որն ունի հստակ ծրագիր»: