![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանի բյուջեն հաստատվել է ծախսերի կրճատմամբ. Տարոն Մարգարյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/taron-margaryan.jpeg)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, որ Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեն հաստատվել է ծախսերի հնարավոր կրճատմամբ: Լրագրողների հետ զրույցում Մարգարյանը նշեց, որ 2015-ի ընթացքում 2016-ի բյուջեն կազմելիս մեծ ծախսերը հնարավորությունների սահմաններում կրճատել են: «2016-ի բյուջեն հաստատվել է նվազագույն ծախսերով և այն ծրագրերը, որոնք իրականացվելու են, պարտադիր ծրագրերն են»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի տեղակալների կրճատման մասին հարցին ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց, որ իր տեղակալների թիվը սահմանված է օրենքով: «Սահմանված է, որ Երևանի քաղաքապետն ունենա 4 տեղակալ ու նրանց կրճատումը չի մտնում իր լիազորությունների մեջ: Երևանի քաղաքապետի տեղակալների լինելը տեղական ինքնակառավարման օրենքով է հաստատվում ու քաղաքապետի լիազորությունների մեջ չէ նրանց կրճատումը, օրենքով պարտադիր է, որ Երևանի քաղաքապետն ունենա 4 տեղակալ»,- ասաց նա: