Բաժիններ՝

«Երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, երիտասարդները պետք է աճեն»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ փոխնախարարների կրճատումը նախարարության աշխատանքների վրա չի ազդի:

«Մյուս փոխնախարարներն էլ են մասնագետ, այնպես չէ, որ նրանք պրոֆեսիոնալ չեն: Սերնդափոխություն պետք է լինի: Ամեն պետական պաշտոնյայի երբ նշանակում են, միառժամանակ հետո հնարավոր է, որ ազատեն աշխատանքից: Կյանքը շարունակվում է»,- անդրադառնալով Գյուղատնտեսության երեք փոխնախարարների պաշտոնից ազատմանը` ասաց Սերգո Կարապետյանը:

Հարցին` դրա համա՞ր է նախարարը նախապատվությունը տվել երիտասարդ կադրերին, Սերգո Կարապետյանն ասաց. «Այո, երիտասարդ կադրերին պետք է նախապատվություն տանք, երիտասարդները պետք է աճեն: Ընդհանրապես բոլոր ոլորտներում էլ սերնդափոխություն պետք է լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930