
Շնչառական վարժության միջոցով հանգստացրեք գլխացավը

Երբ սաստիկ գլխացավ ենք ունենում, անկախ մեր կամքից, շտապում ենք որևէ դեղամիջոց ընդունել, որն ինչ-որ չափով կդադարեցնի գլխացավը: Սակայն արևելյան բուժակներն առաջարկում են գլխացավից ազատվելու իրենց յուրօրինակ մեթոդը: Բուժակները պնդում են, որ գլխացավերը կարելի է բուժել՝ շնչառությունը կարգավորելով: Պարզվում է՝ միգրենի դեմ կարելի է պայքարել նաև առանց դեղամիջոցների:
Ձեզ ենք ներկայացնում արևելյան մի մեթոդ, որը կօգնի ազատվել գլխացավերից:
Շնչառական վարժությունների կոմպլեքս
1. Ռիթմիկ շնչառություն
Խորը և դանդաղ շունչ քաշեք: Արտաշնչեք փոքր դադարներով՝ հաշվելով մինչև 5-ը: Եվս երկու անգամ կրկնեք գործողությունը: Կզգաք, թե ինչպես է մարմինը հանգստացել:
2. Խորը շնչառություն
Պատկերացրեք պորտի ներքևի հատվածն ու փորձեք շնչել այդ հատվածով:
3. Մկանային հանգստություն
Աչքերը փակեք, մի քանի անգամ խորը շունչ քաշեք և արտաշնչեք: Մտավոր փորձեք հանգստացնել մարմնի բոլոր հատվածները, կոպերից և դեմքի մկաններից՝ մինչև ոտքերի մատները:
Կարող եք հանգստացնող երաժշտություն միացնել, որպեսզի հանգիստն առավել հաճելի լինի:
Գլխացավը քիչ-քիչ կվերանա, և մկաններն էլ կհանգստանան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը