
Նեյմարի հայրն ու գործակալը խնդրում են ֆուտբոլիստին «Բարսելոնայից» տեղափոխվել «Ռեալ»

Ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն պատրաստ են ավելի շատ վճարել:
Նեյմարը դեռևս չի երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, և դրա պատճառները կարող են լինել ֆուտբոլիստի ընտանիքում: Բրազիլացի հարձակվողի գործակալ Վագներ Ռիբեյրոն և հայրը համառորեն խորհուրդ են տալիս նրան հեռանալ «Բարսելոնայից» և տեղափոխվել այնպիսի ակումբ, որը պատրաստ կլինի առաջարկել իրեն ավելի շատ գումար և բացարձակ լիդերի դերը:
Ըստ АВС-ի տեղեկության՝ «Բարսելոնան» առաջարկել է Նեյմարին տարեկան 14 մլն եվրո, «Ռեալը» պատրաստ է վճարել 15 մլն, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 17 մլն, իսկ «ՊՍԺ»-ն՝ 18 մլն-ից ավելի: Ռիբեյրոն գտնում է, որ Նեյմարը պետք է շարունակի կարիերան «Ռեալում», որի նախագահ Ֆլորենտինո Պերեսը երկար տարիներ երազում է ստանալ Նեյմարին:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը 49 պաշտոնական խաղերում դարձել է 31գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2018թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը