Հակադրության միասնություն

«Աշխարհաքաղաքական կողոմնորոշման ընտրությունը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Ես կարծում եմ, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրացիան չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն՝ Վրաստանի, այլև՝ ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի միջոցով կազմակերպված առցանց մամլո ասուլիսի ընթացքում այս մասին է ասել Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս՝ Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին։ Նա նաև նշել է, թե Հայաստանն ու Վրաստանն ունեն լավ հարաբերություններ, թեև միշտ կատարելագործման տեղ կա։

«Կարող ենք և պետք է աջակցենք համատեղ առևտրի, տրանսպորտային և այլ կոմունիկացիաների հետագա ամրապնդմանը, բիզնեսի ու միջանձնային հարաբերությունների զարգացմանը։ Քաղաքական տեսանկյունից նշանակություն չունի այն հանգամանքը, որ մենք դեռևս չունենք սահմանի մասին համաձայնագիր»,- նշել է նա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս