Բաժիններ՝

Disney World այգին փակել է բոլոր լողափերը երեխայի վրա ալիգատորի հարձակումից հետո

Walt Disney World զվարճանքի համալիրն Օրլանդոյում, որտեղ ալիգատորը տարել է 2- ամյա երեխայի, որոշում է կայացրել փակել բոլոր լողափերը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 60 մարդ, մասնավորապես, շերիֆի օգնականները, ինչպես նաեւ վայրի բնության պահպանության աշխատակիցները: Բացի այդ, տղային փնտրում են հիդրոլոկատորի եւ ուղղաթիռների միջոցով:

Պատահարը տեղի է ունեցել հունիսի 15-­ին Grand Floridian Resort & Spa հյուրանոցի մոտակայքում՝ Walt Disney World զվարճանքների այգու տարածքում: Տղայի որոնողական աշխատանքների ընթացքում սպանվել է չորս ալիգատոր, սակայն հերձման արդյունքում երեխայի մասունքներ չեն հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930