Բաժիններ՝

Կախարդական դիմակ՝ Պրյանկա Չոպրայից

Անկասկած, շատերն են ճանաչում հայտնի բոլիվուդյան դերասանուհի Պրյանկա Չոպրային: Այս գեղեցկուհին արդեն 15 տարի շարունակ հիացնում է շատերին իր բնական գեղեցկությամբ և անզուգական խաղով: Նա նախկինում եղել է «Միսս աշխարհ», բացի այդ՝ եղել է առաջին հնդիկ կինը, ով դարձել է Guess-ի դեմքը:

Չոպրայի փայլուն և խիտ մազերն առաջին բանն է, որ կարելի է նկատել: Երբ դերասանուհուն հարցրել են խիտ մազեր ունենալու գաղտնիքի մասին, նա պատասխանել է, որ կանոնավոր կերպով տաք յուղային մերսումներ է կատարում: Այս մեթոդը չափազանց արդյունավետ է մազերի որակը լավացնելու և վնասվածքները վերացնելու համար: Նա շաբաթական 3 անգամ մերսում է գլխամաշկը տաք յուղով:

Աշխարհահռչակ այս գեղեցկուհու խոսքով՝ կարևոր է նաև ժամանակ տրամադրել մաշկի առողջությանն ու գեղեցկությանը: Նրա խոսքով՝ պետք է անընդհատ դեմքը խոնավ պահել և քնելուց առաջ պարտադիր լվացվել: Բացի այս, նա նաև գեղեցիկ մաշկ ունենալու իր անձնական բաղադրատոմսն ունի: Պարզապես անհրաժեշտ է խառնել կես բաժակ յոգուրտ և 2 ճ/գ կիտրոնի հյութ, ստացված խառնուրդը քսել դեմքին, թողնել մնա կես ժամ, ապա լվանալ: Սա բոլիվուդյան գեղեցկուհու՝ մաշկը խոնավ և թարմ պահելու հիմնական գաղտնիքն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս