Բաժիններ՝

Գերմանական ակումբը պատրաստ է վճարել հարձակվողին ամսական 1.5 մլն եվրո

Շվեդը պայթեցնում է տրանսֆերային շուկան:

Զլատանը խոստացել էր հունիսի 7-ին պայթեցնել մեդիան, բայց ոչինչ չհայտնեց հաջորդ ակումբի մասին: Մամուլը սպասում էր Իբրայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, բայց հիմա մանկունյանցիները մրցակից ունեն. Կարլո Անչելոտին գաղտնի բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ:

Ըստ Bild-ի տեղեկության, իտալացի մարզիչը 2 տարի առաջ «Ռեալում» ցանկացել է գնել Զլատանին, իսկ հիմա ուզում է տեսնել ֆուտբոլիստին «Բավարիայում»: Գերմանական ակումբը պատրաստ է վճարել հարձակվողին ամսական 1.5 մլն եվրո:

Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը «ՊՍԺ»-ի հետ լրանում է 2016թ. հունիսի 30-ին:

Համաձայնագիրը չի երկարաձգվի:

Զլատանը խաղացել է «ՊՍԺ»-ում 4 մրցաշրջան և հաղթել է Ֆրանսիայի 4 առաջնություն:

2015-16թթ. մրցաշրջանում 34-ամյա շվեդն անցկացրել է 31 հանդիպում և դարձել է 38 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս