
Եվրո-2016. Իբրահիմովիչը և ընկերները չկարողացան հաղթել իռլանդացիներին

Եվրո-2016-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացավ Իռլանդիա-Շվեդիա հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Երկրորդ խաղակեսի սկզբում հաշիվը բացեցին իռլանդացիները. գոլի հեղինակ դարձավ Հուլահանը: 71-րդ րոպեին իռլանդացիների ֆուտբոլիստ Կլարկն իր հաշվին ինքնագոլ գրանցեց՝ հավասարեցնելով հաշիվը (1:1):
E խմբում են ընդգրկված նաև Բելգիայի ու Իտալիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 13-ին Լիոնում:
Եվրո-2016, առաջին տուր
E խումբ
Իռլանդիա – Շվեդիա՝ 1:1
Ուեսլի Հուլահան, 48
Կիրան Կլարկ, 71 (ինքնագոլ)
Պատրաստեց Անի Գաբուզյանը