Մաքրեք ենթաստամոքսային գեղձը՝ դափնու տերևի միջոցով
Շատերը գիտեն դափնու տերևի օգտակարության մասին, սակայն քչերը գիտեն, թե որքան օգտակար է այն ենթաստամոքսային գեղձի համար:
Ենթաստամոքսային գեղձի մաքրում՝ դափնու տերևի միջոցով
Ենթաստամոքսային գեղձը կարևոր դեր ունի ճարպերի և ածխաջրերի փոխանակության կարգավորման գործում: Այս գեղձը, ինչպես և մյուս օրգանները, մաքրման կարիք ունի: Սակայն հիշեք, որ գեղձի մաքրումն ավելի լավ է կատարել ամռան վերջում կամ աշնան սկզբին:
Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում ենթաստամոքսային գեղձի մաքրման հրաշալի մեթոդ:
Թերմոսի մեջ լցրեք 10 դափնու տերև, վրան 300 մլ եռացրած ջուր ավելացրեք, կափարիչը ծածկեք և թողեք թրմվի մի քանի օր:
Մի քանի օր անց խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ: Խառնուրդն օգտագործեք ամեն օր ուտելուց կես ժամ առաջ՝ 50 գրամ չափաքանակով: Բուժման կուրսը տևում է 2 շաբաթ: Եթե ընթացքում թուրմը վերջանա, խնդիր չէ, նորը պատրաստեք:
Եթե ենթաստամոքսային գեղձի խնդիրներ եք նկատել, լավ կլինի մինչև բուժման կուրսին անցնելն արյան անալիզ հանձնեք, որպեսզի կուրսի ավարտից հետո կարողանաք համեմատել արդյունքները:
Եվ որպեսզի բուժումն արդյունավետ լինի, խորհուրդ ենք տալիս հետևել հատուկ դիետայի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: