Բաժիններ՝

«Եվրո 2016». Իսպանիան համառ պայքարում հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ

Եվրո 2016-ում պայքարի մեջ մտավ D խմբի ֆավորիտը. Իսպանիան մրցեց Չեխիայի հավաքականի հետ: Եվրոպայի չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով:

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

Իսպանիա. Դավիդ դե Խեա, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Ժորդի Ալբա, Խուանֆրան, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս, Դավիդ Սիլվա, Նոլիտո, Ալվարո Մորատա

Չեխիա. Պետր Չեխ, Պավել Կադերաբեկ, Թեոդոր Սելասիե, Ռոման Հուբնիկ, Տոմաշ Սիվոկ, Դավիդ Լիմբերսկի, Տոմաշ Նեցիդ, Յարոսլավ Պլաշիլ, Լադիսլավ Կրեյչի, Տոմաշ Ռոսիցկի, Վլադիմիր Դարիդա

Գլխավոր մրցավար`Շիմոն Մարչինյակ:

1-ին խաղակեսը անցավ Իսպանիայի հավաքականի բացահայտ առավելությամբ: Իսպանիան տիրում էր խաղային և տարածքային ամբողջ առավելությանը: 1-ին կեսը կարելի է վերնագրել «Պետեր Չեխի հեգեմոնիան» անվանումով: Բազմափորձ Չեխը հիանալի խաղաց Ալվարո Մորատայի մի քանի հարվածներից հետո: 1-ին դրվագը տեղի ունեցավ 16-րդ րոպեին, երբ Դավիդ Սիլվան հարվածի դուրս բերեց Մորատային, 2-րդ դեպքում 29-րդ րոպեին Մորատան ինքը անցավ չեխ պաշտպաններին և հարվածեց դեպի դարպասը: 2 դեպքում էլ Չեխը տեղում էր: 41-րդ րոպեն նշանավորվեց Դավիդ Սիլվայի հարվածով, այս անգամ նորից Չեխը անանց անելի էր: Չեխիան ողջ խաղակեսում ունեցավ մեկ քիչ թե շատ վտանգավոր գրոհ, երբ Թոմաս Նեցիդի հեռահար հարվածից հետո Դավիդ դե Խեան վերցրեց գնդակը: Առաջին կեսը այսպես էլ ավարտվեց:

2-րդ խաղակեսը կրկին մեկնարկեց Իսպանացիների առավելությամբ: Չեխիայի հավաքականի պաշտպաններն ու դարպասապահը ամեն ինչ արեցին իրենց դարպասը անառիկ պահելու համար: Նախ դարապասաձողը փրկեց չեխերին, ապա Մորատայի հարածից հետո, Պետեր Չեխը որսաց անհույս թվացող գնդակը: Չեխիան պաշտպանվեց մինչև հանդիպման 87-րդ րոպեն, երբ ֆուտբոլային պրոֆեսորի ` Անդրես Ինիեստայի, փոխանցումից հետո Ժերար Պիկեն գլխի հիանալի հարվածով գրավեց Չեխիայի հավաքականի դարպասը: Իսպանիան առաջ անցավ հաշվի մեջ 1-0 խաղավարտին: Չեխիան վերջին ավելացրած րոպեին կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Դարիդայի հարվածից հետո Իսպանիայի հավաքականի դարպասապահը որսաց գնդակը: Խաղն ավարտվեց Իսպանիայի հաղթանակով 1-0 հաշվով, Դել Բոսկեյի թիմը հավասարվեց Խորվաթիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս