Բաժիններ՝

Էկրաններ է բարձրանում «Գահերի խաղը» սերիալի նոր սեզոնի առաջին ֆիլմը

Ապրիլի 25-ին ամբողջ աշխարհում միաժամանակ էկրաններ է բարձրանում ամերիկյան «Գահերի խաղը» (Game of Thrones) հանրահռչակ սերիալի նոր՝ վեցերորդ սեզոնի առաջին սերիան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Amedia TV-ի, որը Ռուսաստանում «Գահերի խաղի» պաշտոնական ցուցադրող, գլխավոր տնօրեն Դենիս Գորշկովը:

Սերիալի նկատմամբ հետաքրքրության մասին է վկայում այն փաստը, որ վեցերորդ սեզոնի գովազդային տեսահոլովակը մարտ ամսվա սկզբին առաջին 24 ժամվա ընթացքում 30 միլիոն դիտում է հավաքել YouTube-ում եւ Facebook-ի HBO Էջում: Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է հեռուստաալիքի պատմության մեջ:

HBO ալիքի «Գահերի խաղը» դրամատիկական սերիալն ստեղծվել է Ջորջ Մատինի «Սառցի եւ Կրակի երգը» վիպաշարի մոտիվներով: Առաջին սեզոնի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 17-ին:

Սերիալն ամենաթանկ նախագծերից մեկն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ եւ ամենախոշորաբյուջետայինը ֆանտազիայի ժանրում:

Իր գոյության հինգ տարում «Գահերի խաղն» արժանացել է բազմաթիվ պարգեւների, որոնց թվում՝ «Էմմի» մրցանակի 26 արձանիկների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս