Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր:
19-ամյա Գրիգոր Հարությունյանն այն շարքային զիծառայողներից է, ում դին հայտնաբերվել և ինքնությունը պարզվել է Ադրբեջանի հետ դիակների փոխանակման գործընթացում: Այսօր Երևանի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Գրիգորի հոգեհանգիստը, որին ներկա էին նրա հարազատները, բարեկամները, ընկերները, ուսուցիչները…
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին: Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ հարցադրումներ անելու նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հարցազրույցը A Haber հեռուստաընկերությանը:
«Տեր-Պետրոսյանի հայտարարություններին արձագանքելը վաղուց անիմաստ է դարձել: Իր ասածների անհեթհեթությունը հուշում է, որ նախկին նախագահը կամ խնդիրներ ունի հիշողության հետ, կամ բարդ հարաբերությունների մեջ է սեփական խղճի հետ, կամ էլ` երկուսը միաժամանակ: Ցավում եմ, բայց ստախոսությունն առաջին անգամ չէ, որ խայտառակում է նախկին նախագահին»:
Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին ողջ հայ ժողովուրդը ցույց է տվել օրինակելի միասնություն եւ պատրաստակամություն պաշտպանելու հայրենի հողը, մեր անկախությունն ու ազատությունը՝ կարեւորելով այս գործում նաեւ Հայաստանի քաղաքական ուժերի եւ խորհրդարանի դերակատարությունը»:
Մի քանի օր առաջ` ապրիլի 2-ին, մեր հարևան Ադրբեջանը սկսել է ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես 1915 թվականին, այսօր ևս սպանվել են խաղաղ քաղաքացիներ: Լիահույս եմ, որ մեր սերնդի դերն է` ասել «Վերջ, այլևս երբեք»: Եվ մենք պետք է անենք դա կրթության միջոցով: Կրթության ամենամեծ մարտահրավերն ու նպատակն է` սովորել միասին ապրել՝ խաղաղության մեջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայատարարություններին` նշելով, որ նա շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Վոլֆսբուրգի» հետ անցկացվելիք պատասխան խաղի նախօրեին (առաջին խաղ` 0:2) կոչ է արել թիմին՝ լինել համբերատար:
Կրկին լուրեր են պտտվում, որ ոմանք շարունակում են պղտորել ջրերը՝ զոհերի ցանկի մասով «ղարաբաղցի-հայաստանցի» շահարկելով: Հիմա ավելի խիստ կասեմ. Ով նույնիսկ մտքով անցկացնում է, որ քառօրյա պատերազմի ժամանակ «միայն հայաստանցիներն են զոհվել», ապա առնվազն տականքություն է անում ողջ հայության և հատկապես մեր զոհված հերոսների առջև:
Տղերքն են, որ հերթագրվել են և պատրաստվում են կամավոր մեկնել Արցախ՝ առաջին գիծ
Եվրախորհրդարանի Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժոզեֆ-Մարիա Տերիկաբրասը (Իսպանիա) ելույթ է ունեցել ԵԽ լիագումար նիստում` պահանջելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ողջ անձնակազմը խորապես սգում է վերջին օրերին Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում զոհված քաջորդիների կորուստը: «Մենք խոնարհվում ենք նրանց և նրանց ընտանիքների առջև»,-ասված է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Եկմալյան փողոցի, Զաքյան փող. 1-ից-5, Կողբացի փող. 1-ից-4, Խորենացի փող. 7-ից-11, Փարպեցի փող. 1-ից-12, Մաշտոցի պող. 27, 27/1, Թումանյան փող. 35/2, Պուշկինի փող. 37-ից-51 կենտ և 50-ից-72 զույգ համարների ջրամատակարարումը:
2016թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ:
Գերմանիայում խոսքի ազատությունը գործում է՝ անկախ այն խնդիրներից, որոնք քննարկվում են Թուրքիայի հետ, երեքշաբթի Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գրության հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Շիրակի մարզային վարչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ:
Ապրիլի 8-ին զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանը 3 անչափահաս երեխաների հայր էր: Նա իր կայնքը զոհեց իր վիրավոր ընկերոջը փրկելիս։ Հրաչյան իր ընտանիքի հետ ապրում էր վարձով եւ սոցիալապես անապահով պայմաններում: Իր ընտանիքի միակ եկամուտն իր աշխատավորձն էր։ Մենք՝ բոլորս, մեր պարտքն ենք համարում օգնել իր ընտանիքին։
Պարոն Չիթչիանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և կարևորել Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպումը: ԻԻՀ էներգետիկայի նախարարը նշել է, որ նման ձևաչափով համագործակցության զարգացումը նպաստում է տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը, էներգետիկ կայունության բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան կրկին վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել թիմին առաջիկա խաղերում:
«Մինչև 2008թ. այստեղ աշխատել են 1500 աշխատողներ: Ամսական տաշվել է 20-30 հազար կարատ քար, և այդ քարերը վաճառվել են Իսրայելի բորսայում»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Շողակն» ընկերության տնօրեն Սիմոն Ալանակյանը:
«Ռազմական վերջին գործողությունները հանգեցրին այն իրավիճակին, որ Գերմանիայի հանրության, հասարակության շրջանում, ինչպես նաև՝ տնտեսական շրջանակներում, տարածաշրջանը սկսեց դիտվել կամ ընկալվել, ընդգծում եմ՝ ընկալվել՝ որպես ոչ կայուն տարածաշրջան: Ուստի հատկապես նաև հենց այս առումով է կարևոր, որ պահպանվի զինադադարը, և, որ հակամարտությունը գտնի քաղաքական լուծում»,- ասաց դեսպանը՝ կարևորելով Հայաստանում գերմանական տնտեսական միավորման հիմնավորումը:
Ապրիլի 12-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում հայտնաբերվել է «մուխա» տեսակի զինամթերք:
Իրավապահները ձերբակալել են զինծառայողներ Դավիդ Զիգանշինին և Ալեքսանդր Տոմսկուն, ինչպես նաև կուրսանտ Ստեպան Դացենկոյին, որոնք կասկածվում են Սանկտ Պետերբուրգի № 422 զինվորական հոսպիտալում 2 բուժքրոջ սպանության մեջ, տեղեկացնում է LIfeNews-ը:
Մեկնարկել է Եվրախորհրդարանի լիագումար նիստը, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Ապրիլի 12-ի նիստի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
«Ես՝ մեղավորս, երկար ժամանակ մտածում էի, որ մեր երկրում տիրող անբարո մթնոլորտում անցյալ պատերազմից, երբ ազատամարտիկներից շատերը նույնիսկ կիսաքաղց էին ու ցույցեր էին անում մի կտոր հացի, արդյո՞ք, եթե Աստված մի արասցե, նոր պատերազմ սկսվի, պատրաստ կլինեն իրենց կյանքը զոհաբերելու հանուն Հայրենիքի»:
Ախուրյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանի հոգեհանգստի արարողակարգը:
«Դա չի համապատասխանում իրականությանը, իմ ամուսնուն պատկանող ճանապարհաշինարարական ձեռնարկությունը երբևիցե չի զբաղվել ճանապարհային շահագործման աշխատանքներով այն հատվածի վերաբերյալ, որ դուք ասում եք: Դրանով զբաղվել է այլ ճանապարհաշինարարական ձեռնարկություն, կարող եք ճշտել»,- ասաց Հ.Նաղդալյանը:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դրական է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նման իրավիճակներում համախմբվածությունը, իհարկե, շատ դրական է: 168.am-ի դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման հանդիպումներն արդյունավետ չի համարում, Գ.Սահակյանը պատասխանեց. «Հասկանալի է, բայց վերջին հաշվով՝ Քոչարյանի հետ դեռևս այդ հանդիպման նախապատրաստական փուլն էլ չկա»:
«Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK)-ի 30 զինյալի ոչնչացման մասին է հայտարարել Թուրքիայի գլխավոր շտաբն իր տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քրդերն սպանվել են երկրի հարավ-արևելքում: