«Ես անչափ երջանիկ եմ, որ չարաչար սխալվել եմ՝ վկա լինելով մեր ազգի հրաշք համախմբմանը». Պերճ Զեյթունցյանի ուղերձը
Ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված քառօրյա պատերազմական իրավիճակի վերաբերյալ՝ անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը 168.am-ին է փոխանցել իր ուղերձը:
«Ես՝ մեղավորս, երկար ժամանակ մտածում էի, որ մեր երկրում տիրող անբարո մթնոլորտում անցյալ պատերազմից, երբ ազատամարտիկներից շատերը նույնիսկ կիսաքաղց էին ու ցույցեր էին անում մի կտոր հացի, արդյո՞ք, եթե Աստված մի արասցե, նոր պատերազմ սկսվի, պատրաստ կլինեն իրենց կյանքը զոհաբերելու հանուն Հայրենիքի: Ես անչափ երջանիկ եմ, որ չարաչար սխալվել եմ՝ վկա լինելով մեր ազգի հրաշք համախմբմանը: Կրկնվեց այն, ինչ տեղի ունեցավ Սարդարապատում, այս անհավատալի, անսպասելի համախմբումն ինձ համար նույնպիսի հաղթանակ է, որքան քառօրյա պատերազմի մեր փայլուն հաղթանակը, բայց արդյո՞ք սա երկար կտևի…»: