Բաժիններ՝

«Բարսելոնան» թույլատրել է Նեյմարին մասնակցել Օլիմպիադային

Այդ դեպքում բրազիլացին բաց կթողնի Ամերիկայի հոբելյանական գավաթը:

Ուրբաթ օրը «Բարսելոնան» և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) հարթել են համաձայնագրի դետալները, ըստ որոնց` Նեյմարն օգոստոսին կմասնակցի տնային Օլիմպիադային: Ինչպես հաղորդում է ESPN-ը, կատալոնական ակումբը գրավոր տեղեկացրել է CBF-ին իր որոշման մասին:

Այդ դեպքում Նեյմարը չի մասնակցի 2016թ. Ամերիկայի գավաթին: Մարտին Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան համոզում էր «կապտանռնագույնների» ղեկավարությանը՝ թույլատրել 24-ամյա հարձակվողին մասնակցել 2 մրցաշարերին, բայց կատալոնական ակումբում այդպիսի գրաֆիկը համարեցին չափազանց:

2016թ. Ամերիկայի հոբելյանական գավաթի (ԿՈՆՄԵԲՈԼ-ի 100-ամյակ) մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում, հունիսի 3-26-ը:

2016թ. Օլիմպիական խաղերը տեղի կունենա Ռիո դը Ժանեյրոյում, օգոստոսի 5-21-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930