
Փաշիկ Ալավերդյանն ընտրվել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի տեխնիկական և մրցավարական հանձնաժողովի անդամ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ընտրվել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի տեխնիկական և մրցավարական հանձնաժողովի անդամ:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կայացած հանդիպման ժամանակ հանձնաժողովի 8 անդամները, այդ թվում և Փաշիկ Ալավերդյանը, պետք է ընտրենին նախագահ: «Ես ցանկություն չունեմ նախագահ ընրվելու, հանձնաժողովի անդամ դառնալն արդեն մեծ ձեռքբերում է»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասաց Ալավերդյանը:
Մինչ այս Հայաստանից վերոնշված հանձնաժողովի անդամներ են եղել Վանդոս Ղարագյոզյանը և Գարուշ Կարապետյանը: