Բաժիններ՝

Գյումրի տեղափոխեցին Թալիշում զոհված հերոսին՝ Մերուժան Ստեփանյանին. aravot.am

aravot.am. Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյումրեցի հերոսին՝ 1993 թվականին ծնած ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին քիչ առաջ տեղափոխեցին Գյումրի: Նա պայմանագրային զինծառայող էր Թալիշում:

Ինչպես կայքին տեղեկացրեցին Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից, Մերուժանենց տունը Գյումրու Մուշ թաղամասում է, թեեւ վերջին շրջանում ընտանիքը՝ ծնողներն ու քույրը, բնակվում են Երեւանում:

Մերուժանը նշանվել էր վերջերս: ԵԿՄ-ից տեղեկացրեցին, որ հայրը նույնպես զինվորական է եղել՝ հրամանատարի տեղակալ սպառազինության գծով: Մերուժան Ստեփանյանին ծանր վիճակում տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ եւ մահացել էր:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930