
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչ Ջիմ Կոստան կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել բռնությունների աճն ընդդեմ ԼՂ խաղաղ ժողովրդի

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչ Ջիմ Կոստան կոչ է արել Ադրբեջանին և նրա իշխանություններին դադարեցնել բռնությունների աճն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի: Իր հայտարարության մեջ Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսականը նշել է, որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հանձնառու չէ խաղաղության և կայունության:
«Ես դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները: Շուրջ 20 հայ զինվոր և 5 քաղաքացիական անձինք կորցրել են իրենց կյանքերն անիմաստ բռնությունների հետևանքով: Այս պարագայում ինձ համար շատ կասկածելի է Ալիևի` խաղաղության հասնելու ցանկության մասին հայտարարությունը»,- նշել է կոնգրեսական Կոստան:
Դեմոկրատ գործիչը հույս է հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը կաշխատի Մինսկի խմբի շրջանակում Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի նկատմամբ հարձակումների դադարեցման ուղղությամբ: