Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է. Արծրուն Հովհաննիսյան

Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ ԼՂՀ ՊԲ հայտարարություն կտա»։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Haqqin.az-ը տեղեկություն էր տարածել, թե Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը որոշել են դադարեցնել կրակը: Ուշագրավ էր, որ, ըստ կայքի՝ այս որոշումը Ադրբեջանի ՊՆ-ն կայացրել է՝ հետևելով միջազգային կառույցների կոչերին:

Հիշեցնենք, սակայն, որ ԼՂՀ ՊԲ-ն այսօր տեղեկատվություն էր տարածել, որ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930