Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում գիշերը ուղևորի են ձերբակալել, որը սկանդալ էր բարձրացրել ինքնաթիռում, հայտնում է Interfax-ը` վկայակոչելով Հարավային դաշնային շրջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չի կարողացել կազմակերպել իր աղջիկների հանդիպումը Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համանախագահության առաջարկ է ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից մայիսի 23-28-ը կայանալիք ասամբլեայի ընթացքում: Այս մասին այսօր Արմեն Մուրադյանն ասաց կառավարության նիստի ավարտից հետո՝ անդարադառնալով մամուլում այսօր տարածված տեղեկություններին, որ Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։
«1988թ. փետրվարից Ադրբեջանի ողջ տարածքում հակահայկական ցույցերը վերածվգեցին էթնիկական հիմքի վրա բռնությունների, սպանությունների և ոչնչացման մի ալիքի: Ադրբեջանի հայ համայնքը ոչնչացավ, հազարավոր մարդիկ տեղահանվեցին, իսկ այս ամենի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղում կամ Արցախում պատերազմը»,- ասել է Ջոնաթան Օ’Դիան:
Freedom House կազմակերպության նախկին նախագահ եւ ներկայում Ջոն Մակքեյն ինստիտուտի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով տնօրեն Դեվիդ Կրամերը ողջունել է Ադրբեջանում շինծու մեղադրանքներով ազատազրկված քաղբանտարկյալների փոքր թվի ազատ արձակվելը եւ միաժամանակ նշել, որ Ադրբեջանի բանտերում դեռ մեծ թվով քաղբանտարկյալներ են մնում:
Կապանում զինծառայող է մահացել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մահացածը Սևակ Հովհաննեսի Համբարձումյանն է:
Մարտի 24-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամաս 6-րդ փողոցի թիվ 11 տան տանիքը:
Մարտի 24-ին, ժամը 10.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, առկա է քարաթափման վտանգ:
Վաշինգտոնում Սերժ Սարգսյանը մասնակցելու է նախագահ Օբամայի կողմից հյուրընկալվող Միջուկային անվտանգության գագաթաժողովին:
Գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցելու են ավելի քան 50 պետությունների առաջնորդներ, քննարկվելու է միջուկային ահաբեկչության վտանգի կանխման եւ միջուկային նյութերի ապօրինի շրջանառությունն արգելակելու խնդիրները: Վաշինգտոնում նախատեսվում է քննարկել նաեւ ղարաբաղյան կարգավորման հեռանկարները: Հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ չի նախատեսվում, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ ակնկալում է հանդիպել Վաշինգտոնում երկու նախագահների հետ առանձին. «Հուսով եմ հանդիպել երկու կողմերի հետ այստ
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը չորեքշաբթի Վաշինգտոնում Պենտագոնի հետ երկկողմ խորհրդակցություններ է անցկացրել, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրությանը։
«Հիմա դուք 4 մլրդ 304 մլն որ պլանավորել եք, բա որ չհավաքագրեք այդ գումարները, ի՞նչ եք անելու: Կառավարությունից ակնկալիք չունենաք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ARMACAD ընկերությունը տեղեկացնում է 2016թ. ապրիլի 9-ին՝ ժամը 15:00-ից մինչև 19:30 Բեսթ Ուեսթերն Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում կայանալիք կրթական ցուցահանդեսի մասին, որի կազմակերպիչն է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնը։
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում մարտի 23-ի վաղ առավոտյան նախնական տվյալներով ինքնասպանություն գործած 70-ամյա կնոջ հարեւանները պնդում են՝ նա այդ քայլին է դիմել պարտքերի պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը տարբեր պարընկերների հետ արգենտինական տանգո են պարել Բուենոս Այրեսում Արգնետինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի կազմակերպած ընդունելության ժամանակ:
«Այն, ինչ Ադրբեջանն անում է սահմանի երկայնքով, այն, թե ինչպես է հերոսացնում մարդասպաններին, դրանք նույնպես ահաբեկչության դրսևորում են: Եթե Փարիզի, Բրյուսելի ահաբեկիչներին հերոսացնեին, դուր կգա՞ր միջազգային հանրությանը, իհարկե, ոչ: Այդ դեպքում ինչու են լռում, երբ Սաֆարովի պես տականքներին Ադրբեջանի իշխանությունները հերոսացնում են կամ համանման այլ գործողությունների են դիմում»,-ասաց Դավիթ Բաբայանը:
ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծին:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ հաղթանակի համար հարկավոր է դատապարտել մի քանի առանցքային քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:
Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում:
Վարչապետը էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններին հանձնարարեց վերահսկիչ պալատի հետ հետամուտ լինել այս հարցին
Լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտ ամսին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4 տոկոսով:
WIN Gallup International-ի անցկացրած հարցման համաձայն՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկացած համաշխարհային առաջնորդից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում:
Anonymous միջազգային խմբավորման ցանցահենները YouTube-ի իրենց պաշտոնական ալիքում տեսանյութ են հրապարակել, որտեղ Բրյուսելի ահաբեկչությունների պատճառով սպառնացել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը պատասխան գործողություններով:
ԴԱԻՇ-ը ավելի քան 400 զինյալ է նախապատրաստել Եվրոպայում հարձակումներ իրականացնելու համար, հայտնում է Associated Press-ը:
Մոսկվայում ընթացող Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված երկրորդ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի Հայաստանին հանձման արարողությունը:
Մահապարտ ահաբեկիչներից մեկը, որն իրեն պայթեցրել էր Բրյուսելի օդանավակայանում՝ 24-ամյա Նաջիմ Լաշրաուին, կարող էր պայթուցիկ պատրաստած լինել 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչական հարձակումների համար:
LifeNews-ի թղթակից Արթուր Կեբեկովին հաջողվել է լրագրողներից առաջինը բացառիկ կադրեր ստանալ ԴԱԻՇ-ի կողմից գրաված Սիրիայի Պալմիրա (Թադմոր) քաղաքից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Մարտի 23-ին ժամը 14:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու 106-րդ կիլոմետրում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: