Սեյրան Օհանյանը այցելել է մի շարք զորամասեր

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում:

Շրջայցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության կազմակերպման պայմանները, ծանոթանալ սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ստուգել նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

10084

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է մարտական հենակետերում, ծանոթացել է ինժեներական և ամրաշինական կառույցների վիճակին, ընթացիկ աշխատանքներին, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով:

10081

Զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից հրամանատարական կազմին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականեր՝ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

10085

ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև մարտի 21-ին մեկնարկած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքների շրջանակում բացազատված վրանային ավանում, լսել է բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչների զեկույցներն ու առաջարկները:

10086

10088

10085

10084

10083

10082

10089

10081

10080

10079

10078

10090

10091

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031