
Արմեն Մուրադյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համանախագահության առաջարկ է ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից մայիսի 23-28-ը կայանալիք ասամբլեայի ընթացքում: Այս մասին այսօր Արմեն Մուրադյանն ասաց կառավարության նիստի ավարտից հետո՝ անդարադառնալով մամուլում այսօր տարածված տեղեկություններին, որ Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։
«Լրատվության մեջ թյուրիմացությունը կայանում է նրանում, որ հրավերը, որը ստացվել է, վերաբերում է մայիս ամսին՝ 23-28-ը, ԱՀԿ-ի ասամբլեային, համաշխարհային վերնաժողովին, բարձրաժողովին լինել համանախագահող՝ ընդամենը 7 օրվա ընթացքում: Չգիտեմ՝ ձեզ հիասթափեցրի, թե ուրախացրի, բայց…»,- ասաց Արմեն Մուրադյանը: